«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՆԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ

Պնդում է Արշակ Սադոյանը

Երեքշաբթի օրվա խորհրդարանական հայտարարությունների ժամանակ Արշակ Սադոյանին հերթ չհասնելը երեկ ասուլիսի առիթ դարձավ։ Իսկ Սադոյանի ասելիքը վերաբերում էր քաղաքական իրավիճակի լարվածությանը եւ, ըստ նրա, խորացող խաբեությամբ եւ կեղծիքով հղի Հայաստանում տիրող մթնոլորտին։ Բանախոսի հավաստմամբ, այդ մթնոլորտը ծնունդ է տալու արյունալի բախումների, որոնք, Սադոյանի հավաստմամբ, կարելի է կանխել միայն հանրաքվեի օրենքի ընդունմամբ։

Առանց «Արդարություն» դաշինքի վերջնական եզրակացությունն ունենալու, իր եւ դաշինքի անունից Արշակ Սադոյանը կոալիցիոն ուժերին եւ հանրապետության նախագահին երեկ վերջնագիր ներկայացրեցՙ պահանջելով մինչեւ ապրիլի 12-ն ընդդիմության հետ համաձայնության գալ «Հանրաքվեի մասին» օրենքն Ազգային ժողովում քննարկել-ընդունելու վերաբերյալ։ Վերջնագրի չընդունման դեպքում ենթադրվող արյունալի բախման ողջ պատասխանատվությունը, Սադոյանի համոզմամբ, կընկնի կոալիցիոն ուժերի եւ անմիջականորեն հանրապետության նախագահի վրա։

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4