«Ազգն» արդեն տեղեկացրել էր, որ ընդդիմությունը որոշել է մինչեւ ապրիլի 13-ը իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Այսօր արդեն պարզ է, որ իշխանափոխության նպատակով հանրահավաքներ տեղի կունենան ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» (Արտաշես Գեղամյանի) կողմից, ապրիլի 9-ինՙ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ապրիլի 10-ինՙ Մատենադարանին հարող տարածքում «Արդարություն» դաշինքի կողմից, իսկ մինչեւ ապրիլի 13-ն ընկածՙ 2 օրվա ընթացքում նախատեսվում է «վճռական» հանրահավաք ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Ավելի ստույգ կտեղեկացնենք ավելի ուշ։
Մ. Մ.