31 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2004թ. մարտի 31-ի հրամանագրով Գեւորգ Դանիելյանը, որը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը, նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժնից, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Զելիմ Թադեւոսյանը, ազատվելով դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից, նշանակվել է նույն մարմնի պետական շահերի պաշտպանության վարչության պետ։