«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ՆԿԱՐԻՉՆԵՐ

2003 թ.-ի փետրվարին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ արվեստի միջազգային մանկական երրորդ ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցում էին 4-12 տարեկան աղջիկներ ու տղաներ։ Մրցույթի խորագիրն էրՙ «Մեր երկրի հիշարժան վայրերն ու ծեսերը»։ Հետաքրքրական էր, թե ինչպես էին երեխաները պատկերացնում դրանք։ Նմանատիպ մրցույթների Հայաստանն արդեն մասնակցել էր եւ ունեցել մեծ հաջողություններ, բայց այս փառատոնին ներկայանում էր առաջին անգամ։

Հայաստանից մասնակցում էին Արաբկիրի, Նորքի եւ Մալաթիայի Հայորդաց տների նկարչության խմբակների, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր մարզերի ու շրջանների դպրոցների սաներ։ Հայ շնորհալի մանուկներին հովանավորում էր արտաքին գործերի նախարարությունը։ Ապա պարզ դարձան մրցանակակիրների անունները։

Մարտի 25-ին Արաբկիրի Հայորդաց տանը տեղի ունեցավ ցուցահանդես-փառատոնի հաղթողների մրցանակաբաշխություն։

Հանձնվեց ութ խրախուսական մրցանակ։

Բրոնզե մեդալները հանձնվեցին Վաղարշակ Բեգլարյանին եւ Լուսինե Ներսիսյանին, արծաթ ենՙ Արմինե Ղազարյանին ու Անի Աբրահամյանին։ Եվգենիա Պետրոսյանը դարձավ ոսկե մեդալակիր։

Բայց այսքանով փոքրիկ նկարիչների գործունեությունը չի ավարտվում։ Նրանց նկարներն արդեն տեղ են գտել Սլովակիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոսկվայի ցուցահանդես-մրցույթներում։

Մեր հրաշամանուկները շարունակում են զարմացնել մեզ։ Հուսանք, որ այս քաղաքներից եւս դատարկաձեռն չեն վերադառնա։

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՄՀ 4-րդ կուրսի ժուռնալիստիկայի ֆակուլտետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4