Մայամիի թենիսի մրցաշարի հերթական օրն անհաջող էր Անդրե Աղասու համար։ Կալյերիի հետ մրցախաղի առաջին խաղափուլում նա չկարողացավ լրջորեն դիմադրել մրցակցին եւ զիջեց 2-6 հաշվով։ Թեեւ 2-րդ խաղափուլում Աղասին համառ դիմադրություն ցույց տվեց, սակայն կրկին զիջեց (6-7) եւ դուրս մնաց պայքարից։
Անհաջողության մատնվեց նաեւ Սեբաստիան Գրոժանըՙ պարտվելով Նիկոլաս Կիֆերից (4-6, 2-6)։ Գոնսալեսն առավելության հասավ Նադալի նկատմամբ (7-6, 4-6, 6-2), Մոյան պարտության մատնեց Ռոբրեդոյին (6-3, 6-3), իսկ Ռոդիկը հաղթեց Կանյասին (6-3, 6-3)։ Պայքարը շարունակում են նաեւ Պավելը, Սպեյդին, Կորիան։
Կանանց մրցաշարում իր հերթական հաղթանակը տոնեց Սերենա Ուիլյամսը, որը բավական հեշտությամբ պարտության մատնեց Կրեյբասին (6-0, 6-1)։ Դանիլիդուն էլ առավելության հասավ Սպրեմի նկատմամբ (6-1, 6-3)։ Գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակում են նաեւ Վինուս Ուիլյամսն ու Ելենա Դեմենտեւան, որոնք մրցելու են միմյանց հետ։