Ինչպես հայտնի է, մարտի 8-ից «Զվարթնոց» օդանավակայանը բարձրացրեց ավիակերոսինի գներըՙ 430 դոլարից հասցնելով 460-ի։ Այս կապակցությամբ երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացրեցին, որ այս հարցն իրենք շուտով կքննարկեն հանձնաժողովի նիստում։ Հաղորդվեց նաեւ, որ ի պատասխան հանձնաժողովի հարցման, օդանավակայանը չի ներկայացրել այդ քայլի բավարար հիմնավորումներ։
Ա. Մ.