Ուրբաթ օրը, ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8.30-ի մոտ, ըստ Rembler ստուգողական անկախ համակարգի տվյալների, մեկ միլիոներորդ ընթերցողն այցելեց «Ազգի» ինտերնետային էջՙ www.archive.azg.am։ Մեր միլիոներորդ այցելուի ինքնությունն ու տվյալները դժբախտաբար մեզ հայտնի չդարձան, հակառակ այն փաստին, որ հենց իր համար հատուկ հաղորդագրություն էինք զետեղել, որն ըստ երեւույթին անուշադրության էր մատնվել ենթակայի կողմից։ Միայն գիտենք, որ նա մեր թերթի հայերեն տարբերակն էր ընթերցել (ինչպես հայտնի էՙ «Ազգի» ինտերնետ ծառայությունը գործում է նաեւ ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն)։ Ափսոս, այլապես միլիոներորդ ընթերցողին սպասում էր արժեքավոր նվեր։ Անշուշտ, կարող էինք սկզբից հայտարարել 1 միլիոնի սահմանագիծը հատողին սպասող մրցանակի մասին, սակայն չուզեցինք արհեստական խթանիչ տալ մեր ընթերցողների բազմությանը։
Այո, հայկական իրականության մեջ, Հայաստանում թե սփյուռքում, «Ազգի» կայքէջն ամենաշատ ընթերցվողն էՙ օրական շուրջ 2000 այցելուՙ 8000¬10000 նյութի (լուր, հոդված, թղթակցություն, գովազդ) ընթերցմամբ։
Համենայն դեպս, առաջիկայում www.archive.azg.am-ը կունենա նաեւ այլ մրցանիշներ, որոնց համար նախօրոք հայտարարություն կարվի։