«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ՄԱԱ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի հանրահավաքի ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունը դատապարտող հայտարարությամբ է երեկ հանդես եկել Մամուլի ազգային ակումբը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 5-ին Երեւանում տեղի ունեցածն աննախադեպ իրողություն էր։ Ընդդիմության հանրահավաքի ժամանակ անհայտ, իսկ իրականում հայտնի անձինք (նրանց կերպարներն արտացոլված են տեսաժապավենների վրա) հարձակվեցին իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՙ ոչնչացնելով տեսախցիկները, լուսանկարչական սարքերը։ Այս նողկալի քայլն ուղղված է խոսքի ազատության դեմ եւ հետապնդում է մեկ նպատակՙ խոչընդոտել անաչառ լրատվությանը, թույլ չտալ հայ հասարակայնությանը գիտենալու, թե ովքեր ինչ են անում Հայաստանում, եւ աղավաղված հայելու մեջ արտացոլել իրականությունը։

Մամուլի ազգային ակումբը դատապարտում է բռնությունըՙ խստագույնս մերժելով կատարվածը. «Մենք պահանջում ենք երկրի իշխանություններից, իրենց մասնագիտական պարտքն արհամարհած իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն պատժելու ներկա ջարդարարներին, այլեւ բացառել նման դեպքերը հետագայում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4