«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Ամելիա Այլենդում անցկացվող թենիսի կանանց մրցաշարում հաջող է մեկնարկել շվեյցարահայ թենիսիստուհի Մարի-Գայանե Միքայելյանը։ Առաջին փուլում Միքայելյանը երեք խաղափուլերի արդյունքով պարտության մատնեց Չենգին (6¬1, 2¬6, 6¬3)։ Հաջող հանդես եկավ նաեւ Մագդալենա Մալեեւա-Բերբերյանը, որը հաղթեց Ռանդրիանտեֆիին (6¬4, 6¬7, 6¬3)։ Ռուսաստանցի Լինա Կրասնոռուցկայան զիջեց Կոնչիտա Մարտինեսին (6¬3, 5¬7, 1¬6)։ Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Սաֆինան, Մորիգամին, Պարան, Կոստանիչը, Շնայդերը, Մանդուլան, Պիսնիկը, Ստրիկովան, Պասկուալը, Սանը, Կաստանոն, Ասագոեն եւ Մեդինան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4