«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԱԼԵԿՈ ԷՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ

Ֆուտբոլի ԱՄՆ-ի առաջնության մեկնարկային տուրում «Դ. Ս. Յունայթեդի» կազմում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Ալեկո Էսկանդարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ։ «Սան Խոսեի» հետ մրցավեճում 1¬1 հաշվի ժամանակ Էսկանդարյանը 39-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասըՙ հաղթանակ պարգեւելով իր թիմակիցներին։ Նշենք, որ Ալեկոյի հայրը ժամանակին եւս ֆուտբոլիստ է եղել։ 1974 թ. նա Իրանի հավաքականի կազմում մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4