Բուլղարիայում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որը միաժամանակ վարկանիշային էր, 48 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը հաջող մրցելույթների շնորհիվ օլիմպիական ուղեգիր նվաճեց։ Նա մեր առայժմ սակավաթիվ օլիմպիական հավաքականի (13 մարզիկ) կազմում միակ բռնցքամարտիկն է։