«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ

Փարիզում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության առջեւ

Ապրիլի 3-ին ավելի քան 200 ֆրանսահայեր Փարիզում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության առջեւ կազմակերպել էին բողոքի ցույցՙ դատապարտելով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթիՙ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող եւ հայ ժողովրդի հասցեին արված վիրավորական հայտարարությունները։ «Կալիֆոռնիա կուրիերի» հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է, որ տարբեր երկրների հայ համայնքները պետք է խորհեն Ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայի դեսպանության կամ հյուպատոսության առջեւ նմանօրինակ բողոքի ցույցեր անցկացնելու մասին։

Մյուս կողմից, ադրբեջանական «Օր» էլեկտրոնային թերթը հաղորդում է, որ ցուցարարները գրավոր բողոքի նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հասցեով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4