«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ ՆՈՐ «ՓՈՐՁԱՇՐՋԱՆ» Է ՍՊԱՍՈՒՄ

Այժմ արդեն ԱԺ նախկին պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 52 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու են առաջադրվել Վահե Մաքսիմի Հակոբյանը («Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, անկուսակցական, Քաջարան), Սլավիկ Սուրենի Ամիրյանը (Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոցի տնօրեն, անկուսակցական, Երեւան), Արտաշես Վաղարշակի Հարությունյանը («Ա. Հարությունյան» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական, Գորիս), Գրիշա Նարիմանի Հարությունյանը (Գորիսի համայնքների միության գործադիր տնօրեն, ՀՀԿ, Գորիս), Կարեն Ռազմիկի Միրզոյանը (չի աշխատում, ՍԻՄ, Գորիս)։ Բոլորն էլ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ։ ՀՀԿ խորհուրդն առաջադրել է Արայիկ Սաշիկի Պարոնյանին (ՀՀ ՍԱՊՀ Սյունիքի մարզային վարչության պետ, Գորիս)։

Ընտրական թոհուբոհերից հազիվ շունչ առած սյունեցիներին առաջիկայում եւս թեժ «փորձաշրջան» է սպասում, որովհետեւ քաղաքականության կուլիսների հետեւում, արդեն որպես օրինաչափություն, միշտ մշուշ է...

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4