Ամերիկայի հայոց եկեղեցու Արեւելյան թեմից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) ծխական համայնքը ձեռք է բերել վերջերս եւս 2 ակր (1 հեկտար) տարածություն, որը, միանալով արդեն իսկ գոյություն ունեցող 2 ակրին, ծառայելու է այդ վայրում նոր եկեղեցու կառուցմանը։ Նոր ձեռք բերված տարածքում է գտնվում, ասված է հաղորդագրության մեջ, 1000 քառ. մետրում կառուցված մի շենք, որը մինչեւ եկեղեցու կառուցումն օգտագործվելու է որպես ժամանակավոր աղոթարան։
«Սա մեծ իրադարձություն է Ատլանտայի հայկական համայնքի կյանքում։ Երկար փայփայած մեր երազանքը վերջապես իրականություն է դառնում», ասել է ծխական խորհրդի ատենապետ Արմեն Կարապետյանը։ Վերոհիշյալ շենքը նաեւ միջոցառումների վայր է հանդիսանալու Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության համար, որը փորձում է միասնականություն սարմանել երիտասարդ սերնդի շրջանում եւ ծանոթացնել մեր ժառանգություններին։