«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


«ՄԵՐ ՏՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նկարիչների տանը բացվել է կենցաղային իրերի ցուցահանդեսՙ «Մեր տունը» խորագրով, որն արդեն թվով երրորդ ցուցահանդեսն էր Հայաստանում։ Ցուցահանդեսի անցկացման ժամանակն էլ պատահական չէր ընտրված, քանի որ հենց գարնանն են սկսում շինարարական աշխատանքները եւ բնակարանների վերանորոգումները։

«Ամբողջ աշխարհում նմանատիպ ցուցահանդեսները ցույց են տալիս տվյալ երկրի տնտեսական վիճակը», նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Հակոբյանը։

2002 թ. համեմատությամբ ցուցահանդեսի մասնակիցների թիվը 18-ից հասել էր 29-ի, որը մեծ առաջընթաց է կազմակերպությունների համար։ Թեմատիկ 7 բաժիններումՙ շինարարության, նախագծման եւ վերանորոգման աշխատանք, ինտերյերի եւ էքստերյերի դիզայն, շինանյութ, գործիքներ, կահույք եւ կենցաղային քիմիա, ցուցադրված են շատ հետաքրքրական նյութեր։

«Մեր տունը 2003»-ին մասնակցել են հայկական եւ արտասահմանյան կազմակերպություններ, որը 30 տոկոսով ավելի է 2002 թ. համեմատությամբ։ Կազմակերպության մասնակիցները ներկայացնում էին աշխարհի տարբեր երկրներ, որոնց թվումՙ Հայաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան եւ այլն։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում նաեւ պայմանագրեր կնքել։ Մոտ ապագայում ակնկալվում է վրացական եւ ռուսական պատվիրակությունների այցեր, ինչը հնարավորություն կտա կապեր հաստատելու այդ երկրների հետ եւ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի շուկան։

ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4