ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր տեղի ունեցավ ավստրիական «Աուստրիան» ավիաընկերության Վիեննա -Երեւան-Վիեննա չվերթը, որը սկիզբ Է դնելու այս ուղղությամբ կատարելիք շաբաթական 4 չվերթի։ Մինչ այդ ավիաընկերությունը երեւանյան ուղղությամբ կատարում Էր 3 չվերթ, իսկ Հայաստանում իր գործունեությունը սկսել Էր շաբաթական մեկ չվերթից։ Այսօր, օդ բարձրանալով Վիեննայի «Շվեխատ» օդանավակայանում, «Աուստրիանի» «Ա-320» աերոբուսը վայրԷջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։