Ապրիլի 12¬13-ն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնելու Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Թեհրանում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները նախագահ Մոհամմադ Խաթամիի, անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի եւ արտգործնախարար Քամալ Խարազիի հետ։ Ապրիլի 16-ին Պրահայում Օսկանյանը մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ կազմակերպվելիք խորհրդակցությանը։ Չեխիայի մայրաքաղաքում նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ապրիլի 22¬23-ին Օսկանյանն աշխատանքային այցով մեկնելու է Մեծ Բրիտանիա։