«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2004-04-08 | #63, 2004-04-09 | #64, 2004-04-10


ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Այս տարի ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը թե Հին եւ թե Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ձուն խորհրդանշում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորում։ Ձուն միայն կարմիր են ներկում։ Կարմիր ներկը խորհրդանշում է, որ աշխարհը Քրիստոսի արյամբ փրկվեց։

Տոնի նախօրեի երեկոյան եւ ապրիլի 11-ի առավոտյան եկեղեցիներում կմատուցվի տոնական Ս. պատարագ։ Մայս աթոռ Սբ. Էջմիածնում կպատարագի եւ կքարոզի Ամենայն հայոց հայրապետը։ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տոնական Ս. պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը։ Հետպատարագիՙ ժամը 14.00-ին, Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում պրոֆեսիոնալ երգչախմբերի, համույթների մասնակցությամբ տոնական մեծ միջոցառում կկազմակերպվի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4