«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ԹՈՂ ՄՏՆԻ ՕՐԱԿԱՐԳ, ԷԼԻ ՄԵՐԺԵՆ

Կոալիցիան վախեցել է

Ազգային ժողովում երեկ մենակ մնացած միակ ընդդիմադիր պատգամավոր Մանուկ Գասպարյանը կոալիցիայի կողմից եռօրյայի տապալման իր բացատրությունը ներկայացրեց. «Այնքան անհանդուրժողական են, որ չեն ուզում նույնիսկ օրենքը մտնի օրակարգ։ Օրենքի մասին է խոսքը, ոչ թե վստահության հանրաքվեի։ Թող մտնի օրակարգ, իրենք մերժեն։ Ժամը 4-ից հետո ժողովուրդը գալու է Ազգային ժողովՙ պահանջելու, որ հանրաքվեի օրենքն օրակարգ մտնի... վախենում են գան, գլուխները ջարդեն։ Ընդդիմությունն անժամկետ ցույց է անում, 3 տարի կարող է տեւի, կոալիցիայի անդամները թող մանդատները վայր դնեն, գնան իրենց տները, նոր ընտրություններ լինեն»։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4