«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


«ՆՈՐ ԵՐԱԶՈՂ ՏՂԱՆ» ԳԻՐՔԸ ԱՄՆ-ՈՒՄ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, 12 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում լույս տեսած «Նոր երազող տղան» գիրքը ընթերցողական շրջաններում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ամերիկահայ հեղինակ Միշելին Ահարոնյան-Մարքոմի «Նոր երազող տղան» հատորը պատմում է 1960-ականներին Բեյրութում ապրող մի հայի մասին, որին տանջում են ցեղասպանության մասին իր մանկական հիշողությունները։ Անդրադառնալով գրքին, «Սան Ֆրանցիսկո քրոնիկլը» գրում է. «1915-ին Օսմանյան կայսրությունը հրահանգեց կոտորել հայ բնակչությանը։ Չնայած բազմաթիվ ապացույցներին առ այն, որ թուրքական կառավարությունը կոտորել է գրեթե 2 միլիոն հայերի, դեռ կան մարդիկ, որ պնդում են, թե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի չի ունեցել»։ «Դեյլի Կալիֆոռնիան» թերթն էլ, խորհուրդ տալով գնել գիրքը, գրում է. «Երբ գրքիՙ ցեղասպանությունից մազապուրծ հերոսը հիշում է իր պատանեկության տարիները, ընթերցողը պարզապես զգացմունքային սթրես է ապրում»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4