«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԿՈՉՈՒՄ Է ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ

Ս/թ. ապրիլի 13-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհուրդի նիստՙ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը խորապես մտահոգ Հայաստանում ծավալված վերջին իրադարձություններովՙ մեր ժողովրդի զավակներին կոչում է զսպվածության եւ ողջախոհության։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտելով բռնության ցանկացած դրսեւորումՙ հորդորում է իշխանությանը եւ ընդդիմությանըՙ բոլոր հարցերի կարգավորումները փնտրել բացառապես քաղաքական եւ իրավական հարթություններում, հանդուրժողության եւ փոխհասկացողության ոգով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4