Ինչպես տեղեկացանք օրվա վերջին «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանից, իրենց բնակարան են այցելել Կենտրոն եւ Նոր Նորք համայնքի դատախազությունից ու անցկացրել են խուզարկություն։ Գտնելով երկու զրահաբաճկոն, 70-ականներին նվեր ստացած ոչ ռազմական, սարդոստայնով պատված հրացան, Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատարի նվիրած անձնական հուշագրով փոշու մեջ կորած սվինադաշույն, առգրավվեցին համաձայն Կենտրոն, Նոր Նորք համայնքի առաջին ատյանի դատավոր Էդ. Ավետիսյանի կայացրած որոշման։
Մ. Մ.