Մոտակա 3-4 ամիսների ընթացքում Երեւան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին։ Այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Հիշեցնենք, որ Խաթամին Հայաստան պետք է այցելեր դեռեւս 2001 թ., սակայն տարբեր պատճառներով այցը հետաձգվում էր։