Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր գործընկեր Քամալ Խարազիի հետ երեկ Թեհրանում ստորագրեց մի հուշագիր, համաձայն որի Իրանը Հայաստանին տրամադրելու է 1 մլն դոլար դրամաշնորհ էներգետիկ բնագավառի համար։ Օսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա առաջին դրամաշնորհը չէ, եւ Իրանը նախկին տարիներին եւս օժանդակել է Հայաստանին։