Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը, «Հայ դատ» կազմակերպության նախագահության անդամ Միքայել Պողոսյանը, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանը, «Հայրենիք-սփյուռք» միության նախագահ Գեւորգ Յազըճյանը եւ «Մաշտոց միավորում» կազմակերպության նախագահ Նուրիս Բեժանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով հանրությանը կոչ են անում չենթարկվել իշխանությունների ու ընդդիմության սադրանքներին։ Նրանց տեսակետով, իշխանափոխությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է հաստատի ազգային արժեքային համակարգի գերակայություն, ազգային աշխարհայացք ու կենսաձեւ, ինչն ընդունակ է անել միայն առողջ ազգայնական ուժը։
Ներկայիս ներքաղաքական ճգնաժամը նրանց կարծիքով համազգային ու համակարգային է, կազմակերպված հայությանը թշնամի ուժերի կողմից։ Հայոց արժեքային համակարգն, ըստ նրանց, խեղաթյուրված է, հասարակությանը պարտադրվում են ապազգային ու անբարո գաղափարներ ու կենսաձեւ, կեղծ ժողովրդավարության դրոշի տակ փորձ է արվում լուծելու նեղ խմբակային հարցեր։