«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2004-04-14 | #67, 2004-04-15 | #68, 2004-04-16


ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՇԵՆՔ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հին մասնաշենքի հարեւանությամբ այսօր տեղի ունեցավ նոր ուսումնական մասնաշենքի հիմնադրման արարողությունը։ Ավանդույթի համաձայն ընթերցվեց ապագա սերունդներին ուղղված ուղերձը, որը տեղադրվեց շենքի հիմքում։

ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, նոր մասնաշենք կառուցելու հիմնական պատճառն այն է, որ մայր բուհում սովորող 12 հազար ուսանողներին բուհի շենքային պայմաններն արդեն չեն բավարարում, առաջանում Է նեղվածք, որն ազդում է բուհի աշխատանքի որակի վրա։

Թեեւ վերջնական որոշված չէ, թե որ ֆակուլտետներն են տեղափոխվելու նոր մասնաշենք, սակայն, ռեկտորի խոսքերով, նախատեսվում է տեղավորել հայագիտական ուղղվածության ֆակուլտետները եւ այս մասնաշենքը դարձնել համալսարանի հայագիտական կենտրոն։ Մասնաշենքի շինարարության արժեքը 1,5 մլն դոլար է, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը, աջակցել են նաեւ բարերարները։

Հազար ուսանողի համար նախատեսված եռահարկ մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել երկու տարի անց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4