«Ազգն» իր վաղվա համարում ընթերցողին է ներկայացնում մշակութային ներդիր-հավելված։ Այո, մշակութային, որը թերեւս ոմանց կողմից անհարիր թվա այս օրերի ներքին խառնակ մթնոլորտին։ Սակայն ի վերջո մշակույթն է, որ կարող է սթափեցնել, զգաստացնել, խոհական դարձնել մեզ։ Իսկ այս դեպքումՙ առավել եւս, քանզի վաղվա մեր համարի հյուրերն են լինելու ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը, մեծատաղանդ գրողներ Շահան Շահնուրը եւ Կոստան Զարյանը։ Բարի վայելում։