Վաշինգտոնից «Արմինյն նեյշնլ ինստիտյուտ» (Անի) հայ ազգային ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունն այնքան է աճել, որ անհրաժեշտություն է նկատվել հիմնովին վերանորոգելու հաստատության վեբսայթը թարմ նյութերի հիման վրա։ «Ժամանակը հասել էր, որ մենք լրջորեն զբաղվեինք այդ հարցով», ասել է «Անիի» տնօրեն դոկտ. Ռուբեն Ադալյանը։ Մի տարի տեւած բարեփոխումներից հետո այժմ www.armenian-genocide.org հասցեով կարելի է ծանոթանալ այդ թեմայի շուրջ նորագույն հրատարակություններին եւ փաստաթղթերին։ «Անիի» ակադեմիական խորհրդի նախագահ պրոֆ. Քրիստոֆեր Սիմպսոնն իր գոհունակությունն է հայտնել կատարվածի վերաբերյալՙ նշելով, որ դա զգալիորեն կնպաստի Հայոց ցեղասպանության առավել լայն ճանաչմանը։
Հ. Ծ.