«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


«ՖԻԳԱՐՈՆ» ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ՓԱՐԻԶ, 20 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիացի հայտնի գիտնական, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող մասնագետ Իվ Թեռնոնը գտնում է, որ Թուրքիան Եվրամիությանն անդամակցելուց առաջ պիտի ճանաչի հայերի ցեղասպանությունը։ Այս առթիվ նա հոդված է հրապարակել «Ֆիգարո» թերթում, ասելով, որ «Հայոց ցեղասպանության հիշատակման հերթական տարելիցի նախօրեին լավ առիթ է պահանջելու Թուրքիայիցՙ ճանաչել այն»։ «Թուրքիան ձեւացնում է, թե ժողովրդավարական պետություն է եւ շարունակում է ժխտել հայերի ցեղասպանությունը եւ դա անում Է պետական մակարդակով», գրում Է թերթը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4