«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հանրապետության նախագահի հանձնարարականով գյուղատնտեսության նախարարությունը 2 ամսվա ընթացքում կմշակի մայրաքաղաքի Դալմայի այգիները ազգային էթնիկ պարկ դարձնելու ծրագիրը։ 258 հա տարածքի քաղաքացիներին պատկանող հողատարածքները կմնան նույն կարգավիճակում, իսկ անմշակ հատվածները կկանաչապատվեն ու կստեղծվի անտառային կանաչ տարածք։ Նորքի անտառները վերականգնելու որոշումը կառավարությունը կկայացնի մյուս հինգշաբթի, ըստ որի 51 հեկտար տարածքն ամբողջապես կպատվի կանաչ ծածկույթով։ Դալմայի այգիների հարակից տարածքում կկառուցվեն սպասարկման օբյեկտներ, իսկ բնակելի շենքեր ու շինություններ չեն կառուցվի։ Այս ծրագրերը հանրապետության նախագահին կներկայացվեն մինչեւ մայիսի 25-ը։

Այս մասին լրագրողները տեղեկացան երեկՙ հանրապետության նախագահի Դալմայի այգիներ կատարած շրջայցի ժամանակ, որն ավարտվեց Ազգային պատկերասրահի վերնահարկից Նորքի ու քաղաքի կենտրոնի դիտումով։ Նախագահին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, նախագահի մամլո քարտուղար Աշոտ Քոչարյանը եւ ուրիշներ։ Հենց Ազգային պատկերասրահի դահլիճում էլ կարճատեւ աշխատանքային խորհրդակցությունից հետո նախագահն ամփոփեց շրջայցըՙ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին թե՛ քաղաքի բարեկարգմանը, թե՛ ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4