Անցած հանգստյան օրերին յուրատեսակ համերգ կայացավ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը։ Մոսկովյան հյուրախաղերի ժամանած հանրահայտ բրազիլական Բասանովա ուղղության ջազ եռյակըՙ հռչակավոր երաժիշտ Ժոաո Դոնատոյի գլխավորությամբ, ընդունելով դեսպանի հրավերը, իր համերգային ծրագիրը նախ ներկայացրեց մեր դիվանագետներին ու հյուրերին, որոնց թվում էին Աշխարհի մանկանց բժիշկ տիտղոսին արժանացած Ռոշալը, աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, Լեւ Նովոժենովը, մի քանի երկրների դեսպաններ։ Կարճ ասած, համերգը իրադարձություն էր Մոսկվայի մշակութային կյանքում, որին մասնակից լինելու ցանկություն էին հայտնել շատերը։
Վետերան երաժիշտները հոյակապ ծրագիր ներկայացրին, իսկ ծրագրի կեսին եռյակին միացավ մեր անվանի ջազմենըՙ Ալեքսանդր Զաքարյանը իր սաքսոֆոնով։ Համերգի ավարտին Դոնատոն խոստովանեց, որ միշտ կասկածով է վերաբերվել սոպրանո- սաքսոֆոնի հնարավորություններին, սակայն Զաքարյանի կատարումը իրեն ստիպեց վերանայել կարծիքը։ Հատկապես երբ քառյակի կատարմամբ հնչեց «Երեւան» նորաստեղծ երկը։ Մնացյալը ասվեց ծափահարությունների լեզվով։
Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա