«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը Ռոբերտ Քոչարյանի շքանշանը չէ, այլ Հայաստանի Հանրապետության, ինչը հաստատված է օրենքով։ Ափսոսանք եմ հայտնում, որ տկն Կապուտիկյանն այդպես է ընկալում մեր պետականության էությունը։ Չեմ կարծում, որ այդկերպ երիտասարդ սերնդի մեջ մեր պետականության հանդեպ կարելի է հարգանք դաստիարակել։ Հատկապես մեր մեծերը պիտի հայոց պետականությունը հարգեն, այլ ոչՙ անձնավորեն։ Ինչքան ես գիտեմ, նրանցից ոչ մեկը Սովետական Միության շքանշաններից չի հրաժարվել այն ժամանակ, երբ հատուկ ծրագրով հայաթափ էին արվում Ղարաբաղը, Շահումյանը եւ այլ վայրեր», ասաց նախագահ Քոչարյանը։