Ֆուտզալի ՀՀ առաջնության 4-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել։ 4-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին «Պոլիտեխնիկն» ու «Ցալկուտը»ՙ համապատասխանաբար պարտության մատնելով «Սպիտակ տնակին» (17¬2) եւ «Արաքսին» (10¬6)։ Նրանցից 3-ական միավոր պակաս են վաստակել «Փյունիկն» ու «Թալ Գրիգը»։ Փյունիկցիները մեկնարկում պարտվելուց հետո 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցինՙ առավելության հասնելով «Թալ Գրիգի» նկատմամբ։ Վերջինս առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց։ «Գյումրին» 17¬5 հաշվով հաղթեց «Մոստ գրուպին», իսկ Գավառի պետհամալսարանի թիմը պարտության մատնեց «Մալաթիային» (9¬5)։