«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ՕՂԱԿԱՁԵՎ ԵՐԹ

Երթը սկսվեց Մաշտոցի պողոտայից, այնուհետեւ անցան Ամիրյան փողոցով, մի պահ կանգ առան Հանրապետության հրապարակում, Նալբանդյան փողոցով թեքվեցին Սայաթ-Նովա փողոց եւ կրկին կանգ առան օպերային հարող օղակաձեւ տարածքում ու մտան Ազատության հրապարակ։ Հենց այդտեղ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը դիմեց կոչով. «Հայ ժողովուրդը միակամ է եւ վճռական Ռոբերտ Քոչարյանից ազատվելու հարցում։ Սիրելի հայրենակիցներ, այս երթով մենք նաեւ ցույց տվեցինք, որ Երեւանը մեր մայրաքաղաքն է, եւ ոչ ոք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից»։ Երախտագիտություն հայտնեց միտինգի մասնակիցներին միասնականության եւ կամքի համար եւ համոզմունք հայտնեց, որ այս նույն դրսեւորումը կլինի նաեւ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին, երբ կկազմակերպվի Ազատության հրապարակից սգո երթ դեպի Ծիծեռնակաբերդ։ Այդ օրը քաղաքական պահանջներ չեն լինելու, այդ օրը լինելու է պահանջ միջազգային հանրությանըՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ապրիլի 27-ին, ժամը 16։00-ին, կրկին Ազատության հրապարակում «մենք միասնական պահանջելու ենք ապօրինի վարչախմբի հեռացումը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ», ամփոփեց պրն Բազեյանը օրվա հավաքը։

Քիչ անց Ազատության հրապարակը դատարկվեց եւ միտինգավորները գնացին իրենց տները։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4