«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

Ինչպես տեղեկացանք ՀԺԿ գրասենյակից, երեկ եւ նախորդ գիշեր ձերբակալվել են «Արդարություն» դաշինքի անդամներ, որոնց թվում են կուսակցական կառույցների ղեկավարներ եւ համակիրներ. Արսեն Սիրադեղյան («Ազգային միաբանություն», Վանաձոր), ձերբակալել են ապրիլի 19-ին եւ 10-օրյա կալանքի են ենթարկել։ Գագիկ Մկրտչյան, Արամ Ռեւազյան («Ազգային միաբանություն», Վանաձոր), ապրիլի 20-ից կալանավորել են։ Ազատ Գրիգորյան («Հանրապետություն» կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար), կալանավորել են ապրիլի 21-ին։ Արամ Արմենյան (ՀԺԿ Արտաշատի կառույցի ղեկավար), ապրիլի 21-ին տարել են տնից։ Լավրենտի Կիրակոսյան (ԱԺՄ Բաղրամյանի տարածաշրջանի Քարակերտի կառույցի ղեկավար), մինչ այդ 10-օրյա կալանքից ապրիլի 20-ին վերադարձել է տուն ու մեկ ժամ չանցած կրկին կալանավորել են։ Էդիկ Կարապետյան («Հանրապետություն» կուսակցություն), ապրիլի 21-ին ճանապարհին կալանավորել են։ «Արդարություն» դաշինքի անդամներն այս ձերբակալություններն ու կալանումները միանշանակ համարում են անօրինական։

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4