«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


«ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ»

ԲԱՔՈՒ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ, այսօր Բաքվում հայտարարել է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը։ Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում ԳԴՀ-ի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ «Գերմանիան ջանում է որպես միջազգային գործընկեր իր ավանդը ներդնել այդ հակամարտության կարգավորման գործում», ասել է Յոշկա Ֆիշերը։

Նա հայտնել է, որ այժմ Եվրամիությունում ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասի երկրների հետ հարեւանության նոր հայեցակարգը։ «Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Եվրախորհրդի պահանջների կատարումը, ինչպես նաեւ տնտեսական բարեփոխումների անցկացումը տարածաշրջանի երկրների, այդ թվում եւ Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցության կարեւոր պայման են», ասել է Ֆիշերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4