«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ 15 ՏԱՐԻ ՈՒՆԻ

ՓԱՐԻԶ, 21 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ցանկացած բանակցություն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ կարող է ձգվել 15 տարի։ «Ռոյթեր» գործակալության համաձայն, այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բառնիեն։ «Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության մասին այսօր խոսք լինել չի կարող։ Մենք դեռ չենք սկսել բանակցություններ, իսկ դրանք կարող են տեւել 10-15 տարի», հայտարարել է նա։ Սակայն Բառնիեն ընդգծել է, որ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը այդ հարցի նկատմամբ չի փոխվել, եւ նրանք սպասում են Եվրահանձնաժողովի հաշվետվությանը (որը պետք է ստացվի հոկտեմբերին), որպեսզի ԵՄ մյուս անդամների հետ որոշենՙ սկսել արդյոք բանակցություններ Թուրքիայի ընդունելության վերաբերյալ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4