«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2004-04-20 | #71, 2004-04-21 | #72, 2004-04-22


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿԱՐՄՐՈՒԿԻ 41 ԴԵՊՔ

Լուրեր են տարածվել, որ հանրապետությունում կարմրուկի համաճարակ է։ Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ՀՀ առողջապահության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Թագուհի Հակոբյանին։ «Կարմրուկի համաճարակ գոյություն չունի։ Գոյություն ունի կարմրուկի դեպքերի աշխուժացում։ Այս տարի մենք ունենք հանրապետությունում արձանագրված 41 դեպք, որից 14-ը երեխաներ են, մնացածը մեծահասակներ են, որոնք նախկինում կամ չեն պատվաստվել կարմրուկի դեմ, կամ նրանց իմունիտետը կորցրել է իր ժամկետը։ Կարմրուկի 26 դեպք գրանցվել է Երեւանում, 10 դեպքՙ Գյումրիում, մյուս մարզերում հատուկենտ դեպքեր են գրանցվել»։

Կարմրուկը բնորոշվում է պարբերականությամբ, բացատրեց տկն Հակոբյանը եւ նշեց, որ «մի քանի տարին մեկ հիվանդությունը գլուխ է բարձրացում, որը բնորոշ է օդակաթիլային բոլոր ինֆեկցիաներին»։ Տկն Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ ձեռնարկվում են հատուկ հակահամաճարակային անհրաժեշտ միջոցներ, եւ խորհուրդ տվեց մարմնի վրա ցան ու ջերմություն ի հայտ գալու դեպքում անպայման դիմել բժշկի։

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4