«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ԱՊՐԻԼԻ 24-Ի ԽՈՐՀՐԴՈՎ

Արցախը նշեց Հայոց մեծ եղեռնի 89-րդ տարելիցը։ Դեռեւս ապրիլի 23-ի երեկոյան ԼՂՀ-ում գործող երիտասարդական կազմակերպությունները վառվող ջահերով հուշերթ կազմակերպեցին Ստեփանակերտի Հուշահամալիրՙ պատվո պահակություն կարգելով նահատակների հիշատակին։

Իսկ ապրիլի 24-ի առավոտից մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների ու կրթօջախների սաների հոծ խմբերը սկսեցին ձգվել դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։

Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ ԼՂՀ կառավարության ու խորհրդարանի անդամները։ Վարչապետ Անուշավան Դանիելյանը, որը գլխավորում էր կառավարական պատվիրակությունը, լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես ասաց, որ օրվա խորհուրդը միաբանության պատգամ ունի, որովհետեւ նահատակները դա են թողել մեզ, եւ մեր այսօրվա առաջնահերթ խնդիրը պետք է լինի միաբանությունը։

Ապրիլի 24-ը ոչ թե սգի, այլ ազգային արժանապատվության օր է, որի հստակ գիտակցումով միայն կարելի է հասնել մեր պահանջատիրությանը։ Սա էր հուշայցի մասնակիցների համըմբռնումը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4