«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԷՐ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ¬Ուոթը ապրիլի 17-ին էլեկտրոնային փոստով պատասխան էր թողել իր նամակագիրներին, որոնց թվում է եղել նաեւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։ «Ներող եղեք, ես Հայաստանում չեմ։ Եթե ձեր նամակը հրատապ է, խնդրում եմ հասցեագրել Ռոյ Վիլսոնինՙ մեր դեսպանության ղեկավարի տեղակալին։ Հակառակ դեպքում ես դրանք կկարդամ դեսպանություն վերադառնալուց հետոՙ մարտի 26-ին», գրել էր դեսպանը։ Ինչպես նշված է պրն Սասունյանի թարգմանաբար ներկայացված հոդվածում («Ազգ», 22 ապրիլի, 2004), իրեն ուղղված բողոքներից գլուխը կորցրած դեսպանը շփոթել է ամիսները, եւ ենթադրելի է, որ նամակում պետք է գրված լիներ «ապրիլի 26-ին»։

Այսպես տիկին դեսպանին հաջողվեց ապրիլի 24-ից առաջ լուր տարածել, թե ինքն արձակուրդում էՙ խուսափելով բողոքի ակցիաներին արձագանքելուց։ Դեսպանի արձակուրդում լինելու լուրը հասել էր նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին, որն այդ մասին նշեց ապրիլի 23-ին հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ։

Այնինչ տիկին դեսպանն այս անգամ էլ որոշել էր «դիվանագիտական հնարանքի» դիմել ու ապրիլի 24-ին հայտնվել Ծիծեռնակաբերդում։ Փոխդեսպանի օգնականից տեղեկացանք, որ Թորդա Էբբոթ¬Ուոթն այս ընթացքում արձակուրդում չի եղել։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4