«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ» ՀԱՐՑԸ ԻՐԱՎԱԿԱՆՈՐԵՆ ՍՊԱՌՎԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ առանձին հաղորդագրությամբ հայտնում է, որ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ՀՀ սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով մինչեւ հաջորդ ընտրությունները կոչված է իրականացնելու սահմանադրական իր լիազորություններըՙ համապատասխան ՀՀ սահմանադրության 49-61 հոդվածների։ «Վստահության հանրաքվեի» վերաբերյալ Սահմանադրական դատարանի առաջարկն ուղղված է եղել ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին եւ մեկ տարվա ընթացքում մերժվել է, հետեւաբար իրավական առումով հարցը սպառվել է։ Պարտադրող բնույթ չկրող նման առաջարկը չէր կարող կանխորոշել երկրում օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնիՙ Ազգային Ժողովի քննարկումների արդյունքները տվյալ հարցի վերաբերյալ։ ՀՀ նախագահին եւ Ազգային Ժողովին ուղղված առաջարկը մեկ տարվա ընթացքում մերժվել է, հետեւաբար իրավական առումով հարցը սպառվել է։

Պրն Հարությունյանը քաղաքական ուժերին եւ Ազգային Ժողովի պատգամավորներին կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի որոշման ու արված առաջարկի վերաբերյալ կամային մեկնաբանություններից, քանի որ դրանք մոլորության մեջ են գցում մարդկանց եւ կարող են դառնալ հակասահմանադրական քայլերի պատճառՙ հանգեցնելով ծանր հետեւանքների։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4