«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 2 մլրդ 460 մլն դրամով եւ ապրիլի 22-ին կազմել 100 մլրդ 168 մլն դրամ։ Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 1 մլրդ 752 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներըՙ 708 մլն դրամով։

Ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 567 մլն դրամով եւ ապրիլի 16-ին կազմել 226 մլրդ 785 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները)։ Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 655 մլն դրամով եւ կազմել 82 մլրդ 110 մլն դրամ։ Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 426 մլն դրամով եւ կազմել 27 մլրդ 346 մլն դրամ։ Դրամով ժամկետային ավանդներն աճել են 987 մլն դրամով եւ կազմել 13 մլրդ 779 մլն դրամ։ Արտարժույթով ավանդները նվազել են 501 մլն դրամով եւ կազմել 103 մլրդ 550 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 50 մլրդ 977 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 325 մլն դրամով), ժամկետայիններըՙ 52 մլրդ 574 մլն դրամ (նվազումըՙ 175 մլն դրամ)։

Ֆինանսական շուկա

Ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 500 մլն դրամի 46-շաբաթյա ՊՊՙ 5,7875 տոկոս տարեկան եկամտաբերությամբ։

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ը ներգրավել է 1 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով, եւ մարել 2 մլրդ դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով։

Արտարժույթի շուկա

Ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը արժեքավորվել է 0,42 տոկոսովՙ 558,16 դրամից հասնելով 555,50 դրամի։

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 36,755 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 557,89 դրամ։

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4