Մայիսի 27-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Շիրազի շիրիմի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր արարողությունՙ նվիրված բանաստեղծի ծննդյան 90-ամյակին։
Արարողությունը ներածական խոսքով բացեց եւ նախատեսված միջոցառումների մասին ներկաներին տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը։ Այնուհետեւ խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, բանաստեղծներ Սասուն Գրիգորյանը, Համլետ Կարճիկյանը, Հայկազ Եղիազարյանը, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանը։ Շիրազի բանաստեղծություններից արտասանեց փոքրիկ Մարգարիտը։
ԱՐԹՈՒՐ ԽԱՆՋՅԱՆ