«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Իլ դը Ֆրանսի ազգային նվագախումբը Փարիզի «Մոգադոր» համերգասրահում Ժորժ Փեհլիվանյանի ղեկավարությամբ հանդես է եկել 3 հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Խոսքը ժամանակակից հեղինակ եւ դաշնակահար Արթուր Ահարոնյանի, Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի գործերի մասին է։

Համերգի առաջին մասում նվագախումբը կատարել է Ահարոնյանի «Ջոնաթանի բալլադը» սիմֆոնիկ պոեմը։ «Աշխարհ» թերթը նշում է, որ այս տարի գրված այս ստեղծագործությունը զարմանալիորեն իր կառուցվածքում միավորում է տարբեր երաժշտություններՙ մարտահրավերներ նետելով ժամանակին ու տարածությանը։ Ստեղծագործության հիմքում գրականությունից հայտնի Ջոնաթան ճայի պատմությունն է, որն իր խիզախությամբ բացահայտում է աշխարհը եւ ուզում է այնտեղ տանել ուրիշներին։ Ապա կատարվել է Արամ Խաչատրյանի 1940 թ. գրած Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը։ Մենակատարը «Մարգրիտ Լոն-Ժակ Թիբո» միջազգային մրցույթի 1969 թ. դափնեկիր Սիլվիա Մարկովիչին էր։

Երկրորդ մասում կատարվել է հայկական թեմաներով Կոմիտասի գրած լարային ստեղծագործությունների շարքը Ժորժ Փեհլիվանյանի մշակմամբ։ Ահա հանդիսականներին ներկայացվել են հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։ Խանդավառ երաժշտասերների պահանջով երկու անգամ կատարվել է «Սուսերով պարը» Խաչատրյանի «Գայանե» բալետից։ Համերգի վերջնամասը կոմպոզիցիայի իսկական դաս է եղել։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4