«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


«ԽԱՂԱՂ ԱՌՅՈՒԾԸ», «ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՀԱՅՐԸ»

Ամերիկյան մամուլն անդրադարձել է Քըրք Քըրքորյանին

ԼԱՍ ՎԵԳԱՍ, 27 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ո՞վ Է ամերիկահայ միլիարդատեր, բարեգործ եւ առեւտրական Քըրք Քըրքորյանը», հարց է տալիս «Լաս Վեգաս ռեվյու ջոռնըլ» թերթի լրագրող Ք. Ժ. Իվընզը, նրան անվանելով «Խաղաղ առյուծ», «Լաս Վեգասի հայր»։

Հոդվածում, որն արտատպել են սփյուռքահայ տարբեր պարբերականներ, հեղինակը անդրադառնում է նրա կենսագրական հանգամանքներին, ծնողներիՙ Ահարոն եւ Լիլի Գրիգորյանների հայկական ընտանիքին, առեւտրական գործերում ունեցած հաջողություններին։ Հատկապես հիշատակվում են ամերիկյան երկու նշանավոր կինոընկերությունների կրկնակի գնումն ու վերավաճառքը, «Քրայսլեր» հայտնի ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը։

Իր անցյալի երազըՙ աշխարհում ամենամեծ հյուրանոցը կառուցելու գաղափարը միշտ հալածել Է նրան, մինչեւ որ երկու տարի կառուցվելուց հետո 1993 թվականի դեկտեմբերի 18-ին Լաս Վեգասում հանդիսավորապես բացվեց «Էմ Ջի Էմ Գրանդ» հյուրանոցըՙ 5 հազար համարով, 60 հազար քառակուսի մետր խաղասրահներով, մեծ այգիով։

Հոդվածում անդրադարձ կա նրա հայրենասիրական գործունեությանը, մասնավորապես «Լինսի» հիմնադրամի բարեսիրական ներդրմանը, որի շնորհիվ 2003 թվականին Հայաստանում հսկայական շինարարական աշխատանք է կատարվել։

«Քըրք Քըրքորյանը 87 տարեկան է, գրել է թերթը, բայց դեռ շատ աշխույժ է տնտեսական հարցերում եւ նոր գարծարքներ է նախատեսում։ Հասարակական վայրերում երեւալ չի սիրում եւ չի խառնվում իր գործերի տնօրենների գործունեությանը, թողնելով, որ դրանց նրանք տնօրինեն»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4