«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2004-05-05 | #82, 2004-05-06 | #83, 2004-05-07


ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 172 ԴՊՐՈՑ

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության բաժնից, ԱՄՆ դեսպանի հանդիպումները սփյուռքի ներկայացուցիչների հետ դարձել են ավանդական։ Այս հանդիպումների ժամանակ դեսպանի հետ նույն սեղանի շուրջ են հավաքվում ամերիկահայ համայնքի գործընկերները, որի ընթացքում քննարկվում են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, հայ-ամերիկյան ընթացիկ հարաբերությունները եւ մասնավոր ու պետական ոլորտի համագործակցության հնարավորությունները զարգացման եւ մարդասիրական կարեւորագույն ծրագրերի ասպարեզում։ Մայիսի 4-ին ԱՄՆ դեսպանի հետ կլոր սեղանի շուրջ այս տարվա քննարկումներին մասնակցող սփյուռքի 35 ներկայացուցիչները դեսպան Ջոն Օրդուեյի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիպսի հետ այցելեցին Երեւանի թիվ 172 դպրոց։ Այցի ընթացքում հյուրերին ներկայացվեցին ԱՄՆ կառավարության ֆինանսավորած «Պատանեկան նվաճումներ» եւ «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք նոր հեռանկարներ են բացել հազարավոր դպրոցականների համար։ Քաղաքացիական կրթության ծրագրին մասնակցող ուսուցիչներն ու աշակերտները քննարկել են անհատի քաղաքացիական իրավունքն ու պարտականությունները ժողովրդավար հասարակությունում։ Իսկ «Փրոջեքթ հարմոնիի» օգնությամբ խումբը մասնակցել է օն-լայն քննարկման, որին էլ արձագանքել են աշխարհի տարբեր ծայրերից հայ ուսանողներ։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4