ՄՈՍԿՎԱ, 7 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Համաշխարհային BBC ծառայությունը նոր վեբ-էջ է բացումՙ նվիրված ղարաբաղյան հակամարտության հրադադարի տասնամյակին։ Էջը բացվում է մայիսի 12-ին "bbcrussian.com" ռուսական ծառայության սայթում եւ հրապարակելու է նորություններ եւ սայթի ռուսալեզու հաճախորդների կարծիքներ Հայաստանից, Ադրբեջանից եւ ողջ աշխարհից։ Սայթի հաճախորդները կարող են մասնակցել ամենշաբաթյա ֆորումներին, որտեղ կարելի է կարծիքներ փոխանակել հակամարտության լուծման տարբեր ասպեկտների վերաբերյալ։
Նախագիծը բրիտանական "Consortium Initiative" ոչ կառավարական կազմակերպության ծրագրի մի մասն է, որ ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից, որի նպատակն է բարելավել հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։