Հայ ազգայնական երիտասարդների դաշինքը, որի կազմում են Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Հայ արիական միաբանության երիտասարդական կազմակերպությունները, Հայ ազգայնական երիտասարդների ակումբը եւ «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունը, հայ երիտասարդներին կոչ է անում մասնակցել մայիսի 9-ին կազմակերպված հաղթանակի երթինՙ նվիրված Շուշիի ազատագրմանը։ Երիտասարդները առավոտյան ժամը 9-ին «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական պատերազմի զոհերի հուշահամալիրի մոտից կշարժվեն Եռաբլուր, որտեղ եկեղեցու մոտ տեղի կունենա տոնական միջոցառում։ Հայտարարության մեջ գրված է. «Կոչ ենք անում բոլորիդ մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները եւ համախմբվել ազգը միավորող խորհուրդների եւ գաղափարների շուրջ։ Մենք պետք է միասնական լինենք ոչ միայն ողբերգության պահին»։ Նրանք հորդորում են երիտասարդներին մեծ եռանդով նշել մեր հաղթանակներն ու տեր կանգնել դրանց։
Թ. Մ.