ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի 3 տարի առաջ հիմնադրած «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն» օր առաջ սկսել է ներքաղաքական խնդիրների եւ իրավիճակի քննարկումներ։ Մասնակիցների շարքում են եղել ե՛ւ կոալիցիոն, ե՛ւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում կարեւորվել են մի քանի եզրահանգումներ։ Նախագահն ինքը որպես հասարակական հրամայական, պետք է նախաձեռնի իրավիճակի շտկում-փոփոխություններ։ ԵԽԽՎ բանաձեւում մատնանշված օրինախախտումների պատասխանատուների բացահայտումն էլ պետք է իրականացնի կոալիցիայի եւ ընդդիմության հավասարաչափ ներկայացուցչության ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովը։ Իսկ համակարգային փոփոխությունների արդյունքում ներքաղաքական առճակատումները վերացնելու եւ հետագայում դրանցից խուսափելու լավագույն ճանապարհը քննարկումների ընթացքում համարվել է ՀՀ-ում կառավարման խորհրդարանական ձեւի կիրառումը։ Ներկայացվածը, սակայն, փաստաթուղթ չէ, այլ միայն նշված քննարկումներում հայտնված առաջարկ-կարծիք։
Ն. Պ.