«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ

Հայկական կինոյի համար հազվադեպ իրողություն. Հարություն Խաչատրյանի վերջին աշխատանքըՙ «Վավերագրողը», փառատոնային հիթի է վերածվել։ Անցյալ տարվա ամռանը Կարլովի Վարիում (Չեխիա)ՙ Եվրոպայի հինգ խոշորագույն կինոփառատոներից մեկում հատուկ մրցանակի արժանանալուց հետո համաշխարհային շրջագայության ելնելովՙ ֆիլմը ցուցադրվել է Մոնրեալի (Կանադա), Պուսանի (Հարավային Կորեա), Գյոթեբորգի (Շվեդիա), Ռոտերդամի (Հոլանդիա), Վիսբադենի (Գերմանիա), Գյորի (Հունգարիա), իսկ հենց վերջերս, ապրիլինՙ Բուենոս Այրեսի (Արգենտինա) միջազգային փառատոներում, որոնք բոլորն էլ մեծ համբավ վայելող, հեղինակավոր կինոֆորումներ են։ Առաջիկա օգոստոսին «Վավերագրողը» կներկայացվի նաեւ Մեծ Բրիտանիայումՙ Էդինբուրգի նշանավոր փառատոնում։

Հարություն Խաչատրյանի մյուս գործերը եւս ժամանակին մրցանակներ են շահել. «Կոնդը» եւ «Սպիտակ քաղաքը»ՙ Լիոնի եւ Փարիզի փառատոներում, իսկ Սանկտ Պետերբուրգի փառատոնի եւ Գերմանական կինոակադեմիայի մրցանակները վաստակած «Վերադարձ ավետյաց երկիր»-ը հայ կինոյի պատմության մեջ միակն է, որ մասնակցել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ընկերակցության կողմից շնորհվող «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությանը։

Հարություն Խաչատրյանի նախորդ ֆիլմըՙ «Վերջին կայարանը», հրապարակ է եկել 1994-ին։ «Վավերագրողը», որ նաեւ Հայաստանի պետական մրցանակ ու «Վահագն» բերեց ռեժիսորին, նրա վերադարձն է կինոյի ավետյաց երկիրՙ տեւական «լռության ուխտից» հետո։ Միջազգային ասպարեզում ֆիլմի առաջացրած հետաքրքրության մասին են հավաստում այն արձագանքները, որ հատվածաբար բերվում են ստորեւ։ Շվեդերեն քաղվածքների թարգմանությունը կատարել է Արծվի Բախչինյանը։

ԳՈՒՆԱՐ ԲԵՐԳԴԱԼ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4